«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ A Սերիայի առաջիկա տուրի «Լացիո»-ի դեմ խաղից հետո Մասիմիլիանո Ալեգրին չի հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ «Միլան»-ը անչափ անհաջող է մեկնարկել առաջնությունում ու մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում է:
«Անկախ արդյունքից`Հռոմում կայանալիք խաղը վերջինը չի լինի Ալեգրիի համար»,- հայտարարել է Գալիանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե «ռոսոներիները» ցանկանում են գլխավոր մարզչի պաշտոնը վստահել Պեպ Գվարդիոլային, ով հիմա անգործ է:








































