«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է կատալոնական ակումբում ունեցած իր դերի մասին:
«Չեմ դիտում Մեսսիին, Ինյեստային և Չավիին որպես իմ մրցակիցներ: Նրանք իմ խաղընկերներն ու օգնականներն են: Նման ֆուտբոլիստների հետ նույն թիմում հանդես գալը պարզապես ճակատագրի պարգև է:
Իհարկե, պետք է խոստովանել, որ նրանք խաղում են իմ նախընտրած դիրքերում: Ընդ որում, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Ես չեմ բողոքում: Կարող եմ միայն պայքարել, սովորել և շարունակել մարզվել»,- Ֆաբրեգասին մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:







































