Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն պաշտպանել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիին, ում լրատվամիջոցները քննադատում են Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանն անգույն խաղ ցուցադրելու պատճառով:
«Լրագրողներն իրավունք չունեն քննադատելու Պրանդելիին: Ողջ մեր թիմը պատրաստ է սատարել նրան: Ընդհանուր առմամբ, այդ խաղը կարելի է հաջողված համարել:
Նշեմ նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումն արդեն ավարտված է, իսկ առջևում մեզ սպասվում է նույնքան բարդ խաղ` Դանիայի ընտրանու հետ»,- նշել է Մոնտոլիվոն:











































