Sport.1news.az-ը հաղորդում է, որ Bakcell ընկերությունը կդառնա ԱՊՀ տարածաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հեռահաղորդակցման և հեռարձակման գործընկերը:
Բացի այս՝ ընկերության ավելի քան 2.6 միլիոն բաժանորդները կարող են օգտվել ընձեռված բացառիկ փաթեթներից:
Ստանալով պաշտոնական բաժանորդի կարգավիճակ՝ օգտատերերը կստանան «Մանչեսթեր Յունայթեդ»-ին վերաբերող նորություններ, վերջին խաղի հաշիվը, տեսանյութը և մի շարք այլ հնարավորություններ:
Հատկանշական է նաև, որ Bakcell-ն իրավասու կլինի հեռարձակել MUTV-ն(«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական ալիքը) Ադրբեջանում:







































