Իռլանդիայի ֆուտբոլի միությունն այլևս չի վստահում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիին, ով առաջիկա օրերին կարող է հեռացվել աշխատանքից:
73-ամյա իտալացի մասնագետի ապագայի վրա ազդեցություն չի ունենա անգամ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Ֆարերյան կղզիների ընտրանու հետ հանդիպման հնարավոր հաղթանակը:
Իռլանդիայի ֆուտբոլի միության ղեկավարները չեն խուսափի նաև փոխհատուցման գումարից. պայմանագիրը լուծելու դեպքում նրանք ստիպված կլինեն վճարել 1.7 մլն եվրո:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Դուբլինում կայացած հանդիպմանը իռլանդացիները նվաստացուցիչ պարտություն կրեցին Գերմանիայի հավաքականից` 1:6 հաշվով:








































