Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը գովեստի խոսքեր է հղել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Հալկի հասցեին:
«Ինձ համար, առաջին հերթին, Հալկը ոչ թե կենտրոնական հարձակվող է, այլ եզրային: Կարծում եմ՝ եզրում Հալկը կարող է ավելի օգտակար գործել: Իմ դիտարկումները հիմնված են այնքանով, որ Հալկը կարող է զբաղեցնել ցանկացած դիրք հարձակման գծում:
Այս ֆուտբոլիստը հիանալի կերպով հարմարվում է 4-2-3-1 խաղային սխեմային ինչպես երկու եզրերում, այնպես էլ կենտրոնում: Իսկ եթե ես ուզենամ օգտագործել 4-4-2 խաղային սխեման, ապա նա կարող է խաղալ մյուս հարձակվողի կողքին: Այնպես որ հալկը պարզապես հիանալի խաղացող է»,- հայտարարել է Մենեզեսը:







































