Football Italia-ն հաղորդում է, որ Սեբաստիան Ջովինկոն ու Ջանլուիջի Բուֆոնը կարող են բաց թողնել Դանիայի հավաքականի դեմ խաղը:
Ջովինկոն Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո կոճի այտուցվածք ունի: Չնայած հավաքականի բժշկական անձնակազմը պնդում է, որ անհանգստանալու ոչինչ չկա:
Ինչ վերաբերում է Բուֆոնին, ապա դարպասապահին կարող է հանգիստ տրվել:
Նշենք, որ Բալոտելիի մասնակցությունը ևս հարցական է, քանի որ նա դեռ չի վերականգնվել մրսածությունից:










































