Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր կարծիքն է հայտնել Պեդրո Ռոդրիգեսի խաղի վերաբերյալ, ում հեթ-տրիկի շնորհիվ իսպանացիները կարողացան 4:0 հաշվով ջախջախել Բելառուսի ընտրանուն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած խաղում:
«Պեդրոն իրեն հիանալի է դրսևորում խաղադաշտում, նա դինամիկ և ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում: Նա լավ գործեց հարձակման գծում: Պեդրոն մեր խաղին լրացուցիչ սրություն հաղորդեց»,- դել Բոսկեին մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































