«Յուվենտուս»-ի երրորդ անընդմեջ պարտությունը ակումբի ղեկավարությանը ստիպեց ավելի լրջորեն մտածել գլխավոր մարզիչ Լուիջի Դել Ներիին պաշտոնանակ անելու մասին: Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, թուրինյան ակումբի նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն թիմի նախկին խաղացող, չեխ Պավել Նեդվեդն է: Նախնական պայմանավորվածության համաձայն, Նեդվեդը «Յուվենտուս»-ը կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտը:
Պարբերականի պնդմամբ, Դել Ներիի հեռացման հարցը վերջնական պատասխան կստանա հաջորդ տուրում «Չեզենա»-ի հետ հանդիպումից հետո: