Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կանանց գրան պրի մրցաշարի վերջին` 6-րդ փուլի վերջին` 11-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Բուլղարիայի ներկայացուցիչ Անտոանետա Ստեֆանովայի հետ և վաստակած 8 միավորով Հնդիկ Համպի Կոներուի հետ կիսեց առաջին երկու հորիզոնականները: Հնդկուհին այս տուրում սև խաղաքարերով պարտության մատնեց Քաթարի դրոշի ներքո հանդես եկող Չեն Զհուին: Երրորդ տեղը զբաղեցրեց ֆրանսուհի Մարի Սեբան:
Ոչ-ոքի խաղաց նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին: Լիլիթ Մկրտչյանը սպիտակ ֆիգուրներով չկարողացավ կոտրել Էկվադորցի Մարթա Ֆիերոյի դիմադրությունը:
Վերջին տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Մայա Չիբուրդանիձե – Նանա Ձագնիձե 1/2
Բութայագ Մոնգունթուլ – Մարի Սեբա 1:0
Յուհուա Քսյու – Պիա Կրամլինգ 1:0
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է.
1. Էլինա Դանիելյան 8 մ.
2. Համպի Կոներու 8 մ.
3. Մարի Սեբա 7 մ.
4. Պիա Կրամլինգ 5.5 մ.
5. Նանա Ձագնիձե 5.5 մ.
6. Մայա Չիբուրդանիձե 5.5 մ.
7. Յուհուա Քսյու 4.5 մ.
8. Բութայագ Մոնգունթուլ 4.5 մ.
9. Լիլիթ Մկրտչյան 4 մ.
10. Մարթա Ֆիերո 4.5 մ.
11. Անտոանետա Ստեֆանովա 4 մ.
12. Չեն Զհու 3.5 մ.