Իտալական «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ցուցադրել է թուրինյան ակումբի հանդեպ ունեցած հավատարմությունն ու նվիրվածությունը:
«Երբևէ չեմ մտածել Անգլիայում կամ Իսպանիայում իմ ուժերը փորձելու մասին: Շատ ուրախ եմ այստեղ: Եթե կարողանայի հանդես գալ «Յուվենթուս»-ի կազմում մինչև իմ կարիերայի ավարտը, շատ ուրախ կլինեի:
Երբ «Բայեր»-ից տեղափոխվեցի այս ակումբ, մտածում էի, որ կարող ենք ամեն ինչ փոխել ու պայքար մղել չեմպիոնական կոչման համար: Այդպես էլ եղավ: Գրեթե անմիջապես գիտակցեցի, որ մենք ի վիճակի ենք:
Թեպետ ինձ մի փոքր զարմացրեց, որ ամբողջ առաջնությունն անցկացրինք առանց պարտության: Իտալիայի A Սերիան բարդ առաջնություն է: «Յուվենթուս»-ի պես ակումբը պիտի փորձի հաղթել հնարավորը»,- ասել է Վիդալը: