«Բարի»-ի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Մասիելոն 22 ամսով ազատազրկվեց այն բանից հետո, երբ խոստովանեց, որ ինքնագոլը կանխամտածված էր: Այդ խաղում իր թիմը 0:2 հաշվով զիջեց «Լեչե»-ին՝ 2010/11թթ մրցաշրջանում:
Այդ ժամանակ «Բարի»-ն կորցրել էր Ա Սերիայում իր տեղը պահպանելու բոլոր հույսերը, իսկ «Լեչե»-ին անհրաժեշտ էր հաղթանակ տանել: Դրանից հետո «Լեչե»-ն տեղափոխվեց C Սերիա:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան 26-ամյա Մասիելոյին մեղադրում է մաֆիայի հետ համագործակցության մեջ:






































