Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ այլևս չի ցանկանա աշխատել Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
«Կարծում եմ` ներկայիս ֆուտբոլի դրախտը Գերմանիայի առաջնությունն է: Բունդեսլիգան Եվրոպայի ամենամրցունակ և հետաքրքիր առաջնությունն է: Այն լի է զարմանահրաշ մարզադաշտերով և հիանալի երկրպագուներով:
Իհարկե, Անգլիան շատ մոտ է դրան: Սակայն ներկայումս Անգլիայում աշխատելու հարցն ինձ համար փակված է»,- ասել է Կլոպը:




































