«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերը հայտարարել է, որ հեռանալու է «Ֆորմուլա-1»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Աշխարհի 7-ակի չեմպիոնը Համապատասխան հայտարարություն է կատարել հինգշաբթի`Ճապոնիայի Գրան-պրիի ժամանակ:
Հիշեցնենք, Շումախերն արդեն լքել էր «Ֆորմուլա-1»-ը 2006 թվականի մրցաշրջանի ավարտից հետո, սակայն 2010-ին վերադարձել է առաջնություն:
Վերադառնալուց հետո «Մերսեդես»-ի կազմում անցկացրած 3 տարիների ընթացքում 43-ամյա ավտոարշավորդը միայն 1 անգամ է բարձրացել պատվո հարթակին: Մրցաշրջաններից յուրաքանչյուրում նա զիջում էր իր զուգընկեր Նիկո Ռոսբերգին: 2013 թվականին Շումախերի տեղը թիմում կզբաղեցնի Լյուիս Հեմիլթոնը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Շումախերը կարող էր հավակնել «Զաուբեր»-ում, «Ուիլյամս»-ում, «Ֆերարի»-ում և «Լոտուս»-ում տեղ զբաղեցնելու համար: Սակայն «Մերսեդես»-ը դարձավ շումախերի վերջին թիմը «Ֆորմուլա-1»-ում: