Անգլիացի մրցավար Դին Մոհարեբը ձերբակալվել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության համակարգ մուտք գործելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ մրցավարը գաղտնի տեղեկություններ է կորզել և փոխանցել այն լրատվամիջոցներին: Այդ պատճառով աշխատանքից հեռացվել են ֆուտբոլի ֆեդերացիայի մի շարք աշխատակիցներ: Նշենք, որ Մոհարեբը սպասարկել է Չեմպիոնների Լիգայի հանդիպումներ:






































