Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան «Այաքս» – «Ռեալ Մադրիդ» խաղից առաջ խոսել է հանդիպման մասին՝ նշելով, որ իր թիմի բոլոր մրցակիցներն էլ դժվար հաղթահարելի են:
«Տեսանյութով դիտել ենք «Այաքս»-ի խաղը: Մարզիչը մեզ ասաց, որ նրանք վերջին շրջանում շատ ավելի լավ են հանդես գալիս, ավելի վտանգավոր են: Այս խմբի ցանկացած մրցակցին հաղթելը շատ բարդ է: Այնպես որ յուրաքանչյուր միավոր չափազանց կարևոր է»,- մասնավորապես ասել է Արբելոան:










































