Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շտապել է հերքել լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, ըստ որի` իր և Ժոզե Մոուրինյոյի միջև եղած տարաձայնություններն ավելի են խորացել:
Իսպանիաի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Դեպորտիվո»-ի հետ կայացած խաղի ժամանակ ֆուտբոլիստն իր մարզահագուստի տակ կրում էր Մեսութ Օզիլի խաղաշապիկը:
«Քանի դեռ իրականությանը չհամապատասխանող լուրեր չեն տարածվել, ցանկանում եմ հայտարարել, որ Մեսութն իմ մոտ ընկերն է: Վաղուց եմ խոստացել նրան, որ ընթացիկ մրցաշրջանում իմ առաջին գոլը նրան կնվիրեմ: Այդ օրը ես կրում էի Մեսութի մարզաշապիկը, քանի որ վստահ էի, որ կառանձնանամ գոլով: Ահա և վերջ:
Ինչ վերաբերում է իմ և Մոուրինյոյի հարաբերություններին, ապա մենք անկեղծ ենք միմյանց հետ: Ես հարգում եմ Ժոզեի որոշումները: Իմ կարծիքով` նա լավագույն մարզիչն է»,- Twitter-ի իր էջում գրել է Ռամոսը:









































