Լուչիանո Սպալետիի` «Զենիթ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո իտալական մամուլն անընդհատ անդրադառնում է ակումբի տրանսֆերային քաղաքականությանը:
Tutto Mercato Web-ի տեղեկացմամբ` Ռուսաստանի չեմպիոնները հետաքրքրվում են «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ծառայություններով: Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Զենիթ»-ը կփորձի ձեռք բերել Բուսկետսի իրավունքները:










































