Միրչա Լուչեսկուն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Յուվենթուս» – «Շախտյոր» հանդիպման նախօրեին պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է նաև «Շախտյոր»-ի ու Հյաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի մասին:
Հարցին, թե Մխիթարյանն արդյոք կարո՞ղ է հանդես գալ Իտալիայի A Սերիայում, Լուչեսկուն պատասխանել է. «Մխիթարյանին տեսա հինգ կամ վեց տարի առաջ: Նա շատ արագ է, շատ գոլեր է խփում. նա կարող է խաղալ ցանկացած դիրքում: «Շախտյոր»-ը շատ երիտասարդ թիմ է: Այժմ նրանք ունեն միջազգային մակարդակ: Հուսով եմ՝ վաղը լավ խաղ կլինի ու չեն լինի այն խնդիրները, որոնք առաջացան «Պորտու»-ի դեմ խաղում: Հույս ունեմ նաև՝ երկրպագուներն ազդեցություն չեն ունենա մրցավարի գործողությունների վրա»:







































