«Արսենալ»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Ֆերնանդո Տորեսը քննադատության է ենթարկել այն փորձագետներին, ովքեր թերահավատորեն էին մոտենում «Չելսի»-ի կիսապաշտպանության գծին: Որոշ մասնագետների կարծիքով` Մատան, Ազարը և Օսկարը չեն կարող խաղալ միասին:
«Նրանք փորձագետներ չեն: Եթե թիմում մեծագույն ֆուտբոլիստներ կան, նրանց հնարավորությունները պետք է օգտագործել: Նման դեպքում գոլեր հեղինակելու և հաղթելու ավելի շատ շանս կընձեռվի: «Արսենալ»-ը հիանալի է տիրում գնդակին, սակայն մենք էլ չէինք խուսափում դրանից:
Վստահ եմ, որ նշված ֆուտբոլիստները կարող են խաղալ միասին և հաջողություններ գրանցել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:






































