Ճապոնիայում քիմիական գործարանում հրդեհի մարման ժամանակ մեկ հրշեջ է մահացել, տասնյակ աշխատողներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել այսօր Nippion Shokubai ընկերության գործարանում, որը գտնվում է Տոկիոյից 600 կմ արևմուտք: Պայթել է քիմիկատների պահեստը:
Պայթյունից 5 ժամ անց հրշեջները շարունակում են մարել կրակը: