Իտալիայի ազգային առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Յուվենթուս»-ի հետ հանդիպումից առաջ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը հայտնել է իր ակնկալիքների մասին:
«Կարող եմ ասել, որ ներկայումս «Յուվենթուս»-ն իտալական ֆուտբոլի ամենալավ թիմն է: Այն իսկապես հզոր թիմ է: Իսկ մենք նոր կոլեկտիվ ենք կառուցում:
Այնուամենայնիվ, ցուցադրվող ֆուտբոլի առումով«Ռոմա»-ն դեռևս որևէ թիմի չի զիջել ընթացիկ մրցաշրջանում»,- հայտարարել է մասնագետը:









































