Անգլիական «Էվերտոն»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Լուի Սաան ավտովթարի է ենթարկվել և միայն հրաշքով է ողջ մնացել: Ֆուտբոլիստը չի կարողացել կառավարել իր 170 հազար ֆունտ արժողությամբ Ferrari 458 Italia ավտոմեքենայի ընթացքը և բախվել է բետոնե ճափեզրին: Լուսանկարից հստակ երևում է, թե ինչպես է վնասվել մեքենան, որում Սաան մենակ է եղել և, բարեբախտաբար, խուսափել է վնասվածքներից:
Ժամանակին Ferrari 458 Italia-ի արտադրությունը կասեցվել էր, քանզի մեքենան ամենաչնչին վթարի դեպքում անգամ բռնկվում էր: Տեղի ոստիկանության աշխատակցի խոսքերով, վարորդն իսկապես հրաշքով է ողջ մնացել: