Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն մոտ էր կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը, սակայն մերժեց տեղափոխվել «կապտանռնագույններ»-ի ակումբ: Նոր տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի մերժմանը նպաստել է նրա հայրը՝ Պակո Ալարկոն:
Նախկինում տեղեկատվություն էր տարածվել, որ ֆուտբոլիստը չի տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ կատալոնյան ակումբը հրաժարվել է վճարել նրա տրանսֆերի դիմաց պահանջված գումարը: Սակայն, ըստ AS-ի, տրանսֆերի կայացմանը հիմնականում խոչընդոտել է Իսկոյի հայրը՝ խորհուրդ տալով նրան բարելավվել «Մալագա»-ում:
Նշենք, որ Իսկոյի տրանսֆերը «Մալագա»-ն գնահատում է 21 միլիոն եվրո: Թիմի հետ խաղացողի պայմանագիրը գործում է մինչև 2016 թվականը:








































