Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հավատում է, որ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ին կհաջողվի ձեռք բերել Նեյմարի տրանսֆերային իրավունքները:
«ՊՍԺ-ն պայմանագիր ստորագրեց Տիագո Սիլվայի, Զլատան Իբրահիմովիչի ու Լուկաս Մոուրայի հետ: Կարծում եմ՝ ՊՍԺ-ի համար բավական դժվար է եղել այս ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելը:
Նեյմարին համոզելը շատ ավելի բարդ է լինելու, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ:
Սակայն ես հուսով եմ՝ ՊՍԺ-ին կհաջողվի ձեռք բերել Նեյմարի իրավունքները: Դա, իհարկե, աներևակայելի բարդ է լինելու, սակայն բոլորս էլ գիտենք, որ անհնարին ոչինչ չկա»,- մասնավորապես ասել է Ռայը:






































