Անգլիական «Լիվերպուլ»-ը չի ցանկանում բաժանվել թիմի 27-ամյա պաշտպան Դանիել Ագերից: Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Վերջինս նախատեսված է ևս 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետաքրքրվում էր «Մանչեսթեր Սիթի»-ն, որը պատրաստ էր 20 մլն ֆունտ վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց:







































