Իտալական «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն կարծում է, որ «Սանթոս»-ում հանդես եկող Նեյմարը պետք է տեղափոխվի «Բարսելոնա»:
«Եթե պետք է ընտրություն կատարել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև, ապա, անկասկած, պետք է որոշում կայացնել կատալոնական ակումբի օգտին: Այդ թիմում գիտեն, թե ինչպես է պետք համախմբել բրազիլացիներին, որպեսզի նրանք գործեն որպես միասնական թիմ: «Ռեալ»-ը ժամանակին շատ բրազիլացի ֆուտբոլիստներ է ունեցել, օրինակ` Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Բապտիստան, սակայն թիմում առկա մթնոլորտն այնքան էլ բարեհաջող չի եղել:
Բրազիլիայում հանդես գալով` դժվար է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, այդ իսկ պաճառով Նեյմարը պետք է տեղափոխվի Իսպանիա»,- Ռոբինյոյին մեջբերում է El Mundo Deportivo-ն:










































