Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան վերսկսել է մարզումները: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը գրիպի վարակի պատճառով ստիպված է եղել բաց թողնել «Խետաֆե»-ի և «Սպարտակ»ի հետ կայացած հանդիպումները:
Սպասվում է, որ Ալբան կարող է մասնակցել շաբաթ օրը «Գրանադա»-ի հետ կայանալիք խաղին:








































