Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հետ վերջին օրերին կատարվածը դեռ շարունակվում է քննարկվել լայն հասարակության կողմից: Ու թեև վերջինս հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնեց վճռի հետ, սակայն խոսք չեղավ վճիռը բողոքարկելու կամ հետաքննություն սկսելու մասին:
Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը ևս նկատել է այդ հանգամանքը և Aravot.am- ի հետ զրույցում ասաց. «Լսել եմ, որ նույնիսկ Վարդան Այվազյանը փորձել է իրեն պետական հերոս ներկայացնել, իբր պետական փրկիչ է: Սակայն Վարդան Այվազյան կոչվածը այն մարդն է, որ Հայաստանը ծախեց, հենց իր օրոք Հայաստանը ծախվեց: Ինքն է տվել բոլոր հանքերի շահագործման թույլտվությունները, իր տղայի անունով էլ Հրազդանում և ՀՀ տարբեր շրջաններում հանքեր կան: Վարդան Այվազանն էր, որ Թեղուտի հանքի լիցենզիան տվեց: Ու հենց այս պատճառներով էլ նա չի ցանկանում նշված դատական գործի կապակցությամբ շատ խորանալ»: