Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Լիոն»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ «Այաչո»-ի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Այս հաղթանակից հետո Ռեմի Գարդի սաները, իրենց ակտիվում ունենալով 13 միավոր, գլխավորում են առաջնության մրցաշարային աղյուսակը:
Տուրի մյուս խաղում «Լորյան»-ը հյուրընկալ հաղթանակ տարավ «Ռեն»-ի նկատմամբ. դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ալեն Տրաորեն: Այսպիսով` «Լորյան»-ը 11 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Ռեն»-ը` 3 միավորով 18-րդն է:
«Լիոն» – «Այաչո»` 2:0
1:0 Լովրեն (25´), 2:0 Լոպես (75´)
«Ռեն» – «Լորյան»` 1:2
0:1 Տրաորե (23´), 0:2 Տրաորե (43´), 1:2 Պիտրոյպա (72´)









































