Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազգային առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Սևիլյա»-ի հետ արտագնա հանդիպմանը դժգոհ էր իր սաների ցուցադրած խաղից: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Արքայական ակումբ»-ը մեկ գնդակ է բաց թողել և կրել երկրորդ պարտությունը:
«Ինձ անհանգստացնում է իմ թիմը: «Խետաֆե» -ի հետ խաղում մենք արժանավայել ֆուտբոլ չցուցադրեցինք: Նույնը տեղի ունեցավ «Սևիլյա»-ի հետ հանդիպմանը: «Գրանադա»-ի հետ խաղում էլ անգույն էինք: Ամենից շատ ինձ անհանգստացնում է ոչ թե այն, որ մենք միավոր չունենք, այլ այն, որ ես թիմ չունեմ:
Ընդմիջմանը փոխարինվեցին երկու խաղացողներ, սակայն իրականում ցանկություն ունեի փոխարինելու 7-ին: Դա չի նշանակում, որ Օզիլը կամ դի Մարիան մյուսներից վատ էին խաղում: «Ռեալ»-ն անգույն խաղ ցուցադրեց, իսկ «Սևիլյա»-ի ֆուտբոլիստները պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար: Միայն «Բարսելոնա»-ի դեմ մենք լավ խաղացինք»,- ասել է Մոուրինյոն:










































