Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Մալագա»-ի հարձակվող Խավիեր Սավիոլան (Ճագարիկ) գովասանքի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին:
Սավիոլան կասկած չունի, որ իր հայրենակիցը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
«Մեսսին նույնիսկ ուժեղ է նրանցից, որոնց մինչ այս գիտեինք: Նրան բնութագրելու համար էլ մակդիր չի մնացել: Բոլորս էլ մեծ բավականություն ենք ստանում նրա ցուցադրած ֆուտբոլից: Կարծում եմ, որ ոչ ոք և երբեք չի խաղացել Մեսսիի պես»,- ասել է Սավիոլան:
Բացի այդ՝ Սավիոլան իր գոհունակությունն է հայտնել «Մալագա»-ի վերաբերյալ՝ նշելով, որ թիմում իրոք շատ լավ ֆուտբոլիստներ կան:





































