«Ֆիգեյրենսե»-ի հարձակվող ուրուգվայցի Սեբաստիան Աբրեուն մեկխաղյա որակազրկում է ստացել` Բրազիլիայի առաջնության շրջանակներում «Ֆլամենգո»-ի հետ խաղի ժամանակ իր նախկին ակումբի («Բոտաֆոգո»-ի) խորհրդանիշը համբուրելու պատճառով:
Նրա արարքը զայրացրել է ակումբի երկրպագուներին և նրանց դրդել անկարգությունների, ինչի պատճառով տրիբունաներում կարող էր ծեծկռտուք սկսվել:
Սեբաստիան Աբրեուի մարզաշապիկի տակ կար ևս մեկ շապիկ, որի վրա պատկերված էին իր նախկին ակումբների` «Բոտաֆոգո»-ի և Ուրուգվայի «Նասյոնալ»-ի խորհրդանիշերը, ինչպես նաև իր զավակների լուսանկարները: Խաղի ընթացքում հարձակվողը բարձրացրեց մարզաշապիկը և համբուրեց «Բոտաֆոգո»-ի զինանշանը:



































