«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի անունը կրկին մամուլի առաջին էջերում է: Մասնագետը սկսեց մրցաշրջանը` հարձակման ենթարկելով Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
Այժմ էլ Զեմանը սուր քննադատության է ենթարկել իր վաղեմի թշնամուն` Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Ջանկառլո Աբետեին:
«Աբետեն իմ թշնամին չէ, նա ֆուտբոլի թշնամին է: Այո՛, իտալական ֆուտբոլում դրական շարժ է նկատվում: Սակայն այն կատարվում է ոչ թե ինչ-որ բան շտկելու նպատակով: Փոփոխությունները կատարվում են բազմաթիվ խախտումները ծածկելու համար»,- ասել է մասնագետը, պատասխանելով լրագրողների հարցերին:







































