Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է իր փոխարինումը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Մոլդովայի հետ կայացած խաղի ժամանակ (5:0):
«Հուսով եմ, որ ինձ փոխարինել են, քանի որ ցանկանում էին հանգիստ տրամադրել: Ես որևէ առողջական խնդիր չունեմ, ինձ լավ եմ զգում:
Երբ խաղում ես նման մրցակիցների դեմ, իդեալական տարբերակ է հաղթանակի ապահովումը մինչև ընդմիջումը:
Երբեմն հեշտ չէ դրան հասնել, քանի որ մրցակիցը կարող է պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրել: Մենք կարողացանք պրեսինգի միջոցով գոլային պահեր ստեղծել և իրացնել դրանք»,- Ջերարդի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:




































