Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն իր ուժերը չափեց Ռուսաստանի ընտրանու հետ և 3.5:0.5 հաշվով պխարտություն կրեց:
Այդ պարտությունից հետո մեր հավաքականը մնաց 14 միավորով և հայտնվեց 10-րդ տեղում: 17 միավորով առաջին տեղում է Չինաստանի ընտրանին, որը Ռուսաստանի հավաքականին գերազանցում է միայն լրացուցիչ ցուցանիշներով:
Վերջին տուրում մեր ընտրանին մրցելու է Լեհաստանի ազգային թիմի հետ: