Իսպանական հայտնի պարբերական El Mundo Deportivo-ն դիմել է «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին, ով Արգենտինայում մարզվում է ազգային հավաքականի կազմում` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Պարագվայի ընտրանու հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Իսպանացի լրագրողները Մեսսիին խնդրել են իր կարծիքը հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ռոնալդուի խնդիրների վերաբերյալ:
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել Ռոնալդուի խոսքերը: Այդ պատմության հետ որևէ կապ չունեմ: Ներկայումս բոլոր մտքերս կապված են Արգենտինայի ու Պարագվայի ընտրանիների առաջիկա հանդիպման հետ: Դա է կարևոր: Իսկ թե ինչ է ասում Ռոնալդուն… ինձ նրա խնդիրները չեն հետաքրքրում»,- ասել է Մեսսին:








































