Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կարլ-Հեյնս Ռումենիգեն դիմել է ՈւԵՖԱ-ին՝ կոչ անելով վերահսկել այն թիմերի գումարները, որոնք խելքից դուրս փողեր են ծախսում ֆուտբոլիստների տրանսֆերները ձեռք բերելու համար, ինչը խախտում է ֆինանսական արդար խաղի կանոնները: Նա ՈւԵՖԱ-ին կոչ է արել վերահսկել բոլոր ակումբներին, հատկապես ֆրանսիական ՊՍԺ-ին:
«Ըստ տարբեր տվյալների՝ ՊՍԺ-ն նախորդ տարի անչափ կորուստներ է ունեցել՝ նոր ռեկորդ գրանցելով: Մեզ ասել են, որ ամենայն լրջությամբ հսկվելու է, որպեսզի ֆինանսական արդար խաղ լինի: Ասել են, որ չեն հանդուրժի ոչ մի խաբկանք ու հնարք: Երբեմն լինում են դեպքեր, երբ ֆինանսական այդ պայմանավորվածությունը խախտվում է: Դրանց վերացման համար կան պատժամիջոցներ, որոնք, սակայն, չեն կիրառվում: Սա ինձ համար իրոք անակնկալ էր»,- ասել է Ռումենիգեն:
Հատկանշական է, որ միայն այս տարվա ընթացքում ՊՍԺ-ն նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնելու համար ծախսել է շուրջ 170 միլիոն եվրո:








































