Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
7 տուրերից հետո մեր ընտրանին վաստակել է 10 միավոր և 15-րդ հորիզոնականում է: Ռումինիայի ընտրանին 14-րդն է՝ նույնպես 10 միավորով: 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցելու է Ռումինիայի ազգային թիմի հետ:
Առաջինն իր պարտիան ավարտեց Լիլիթ Գալոյանը, ով սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց Էլենա-Լումիտինա Կոսմայի հետ:
Այսպիսով` Հայաստան – Ռումինիա մրցավեճում հաշիվը դարձավ 0.5:0.5: