«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ցանկանում է Իտալիայի դարպասապահ լինել նաև աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
«Չեմ նախատեսում մոտ ժամանակներս լքել «Սկուադրա Աձուրա»-ն: Ես 34 տարեկան եմ, բայց հիանալի ինքնազգացողություն ունեմ: Լի եմ ուժով, եռանդով և ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր մրցաշարում:
Հուսով եմ`կարող եմ պահպանել տեղս Իտալիայի հավաքականում և մասնակցել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ջանասիրաբար կմարզվեմ հանուն նպատակիս իրականացման»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:





































