«Արսենալ»-ը նոր պայմանագիր է պատրաստում 19-ամյա կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի համար:
Սամիր Նասրիի, Ռոբին վան Պերսիի, Թեո Ուոլկոտի հետ ստեղծված իրավիճակներից հետո «Արսենալ»-ի ղեկավարները սովորել են ավելի ուշադիր վերաբերվել ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետների երկարաձգմանն ու դրանց ժամանակին կատարմանը:
Թեո Ուոլկոտի հետ, օրինակ, լոնդոնյան ակումբի ղեկավարները դեռևս չեն կարողանում նոր պայմանագիր ստորագրել: Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն Թեոն իրավունք կստանա այլ ակումբների հետ բանակցություններ վարել` առանց «Արսենալ»-ի ղեկավարների համաձայնության:
Այդ պատճառով տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստի հետ ակումբը կբանակցի ճիշտ ժամանակին` առաջարկելով նրան ավելի բարենպաստ պայմաններ:




































