Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և պաշտպան Սերխիո Ռամոսի լարված հարաբերություններն արդեն ոչոքի համար գաղտնիք չեն:
Sport.es-ի հաղորդմամբ, նրանց հերթական բախումը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Էսպանյոլ»-ի հետ խաղից առաջ:
Պորտուգալացի մասնագետը Ռամոսին թողել էր պահեստայինների նստարանին, ինչից Իսպանիայի հավաքականի պաշտպանը պարզապես կատաղել էր: Այդ մասին Ռամոսին հայտնել էր Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան, որին ի պատասխան պաշտպանն ասել էր. «Ասեք նրան թող գրողի ծոցը կորի»: