Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող 32-ամյա Մայքլ Օուենը որոշում է կայացրել իր կարիերան շարունակելու վայրի մասին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ինքը` ֆուտբոլիստը, ով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալուց հետո փաստորեն մնում էր առանց նոր պայմանագրի:
«Իմ պայմանագրի մանրամասները քննարկվում են, և ես պատրաստ եմ աշխատելու: Որոշմանս մասին կհայտնեմ չորեքշաբթի»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակ ունի և իրավասու է ցանկացած ակումբի հետ պայմանագիր ստորագրել` տրանսֆերային փակ պատուհանի դեպքում:










































