Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն բաց կթողնի մոտ երեք շաբաթ: Ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Բոլոնիա»-ի դեմ խաղի ժամանակ: «Միլան»-ի մեկ ուրիշ ֆուտբոլիստ՝ Քևին-Փրինս Բոատենգը, բաց կթողնի մոտ երկու շաբաթ: Բոատենգը աջ ձեռքի վիրահատության է ենթարկվել, որից հետո պարզվել է ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը:
Նախկինում հաղորդել էինք, որ Քևին-Փրինս Բոատենգը ձեռքի կոտրվածք է ստացել:








































