Անգլիական «Չելսի»-ի կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշն արդեն այսօր կարող է դառնալ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստ: Ըստ թուրքական մամուլի՝ թիմն արդեն համաձայնության է եկել անգլիական կողմի հետ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ: Փոխանցման արժեքը կկազմի 8 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Ֆեներբախչե»-ին հիմա մնում է միայն անհատապես համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ:






































