Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան շատ ուրախ է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը նվաճելու համար:
Հիշեցնենք, որ այս տիտղոսը տրվում է լրագրողների քվեարկության հիման վրա:
«Դժվար է նման տիտղոսակիր դառնալ՝ հատկապես հաշվի առնելով այդպիսի կարգ ունեցող խաղացողների առկայությունը: Այնուամենայնիվ, կա հնարավորություն նման տիտղոսի արժանանալու: Ես սրան չէի սպասում, բայց միշտ շարունակում էի հուսալ: Այս մասին խոսել եմ միայն մայրիկիս հետ, որը չկարողացավ ներկա գտնվել արարողությանը: Իսկ ինչ վերաբերում է Կրիշտիանուին, նա շնորհավորեց ինձ»,- ասել է Ինյեստան:





































