ՈւԵՖԱ-ի վարկածով` 2011/12 թվականի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Այդ մասին հայտնել է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ինյեստան ստացել է մրցանակը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության ավարտից անմիջապես հետո: ՈւԵՖԱ-ի մրցաշարերի լավագույն ֆուտբոլիստի անունը պարզելու որոշմանը մասնակցել է 53 լրագրող:
2011/12 թվականների մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կիսապաշտպանը նվաճել է Իսպանիայի Գավաթը, երկրի փոխչեմպիոն դարձել, իսկ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում «Եվրո-2012»-ի հաղթող է դարձել:
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներ էին նաև Ինյեստայի խաղընկեր Լիոնել Մեսսին և «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Անդրես Ինյեստան նաև «Եվրո-2012»-ի լավագույն խաղացող է ճանաչվել:










































