Իտալական «Միլան»-ի և Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ալեշանդրե Պատոն նոր սիրային արկած է սկսել իր ակումբի սեփականատեր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աղջկա հետ:
26-ամյա գեղեցկուհին բոլորովին վերջերս բաժանվել է նշանածից` Ջորջիո Վալագուցցայից, ումից երկու տղա ունի (Ալեսսանդրո, Էդուարդո): Բաժանվելուց անմիջապես հետո Բարբարան հանկարծ սկսել է ներկա գտնվել «Միլան»-ի բոլոր հանդիպումներին, անգամ արտագնա:
Իտալական լրատվամիջոցների պնդմամբ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործչի աղջկա այցելությունները «Միլան»-ի խաղերին կապված են բացառապես Ալեշանդրե Պատոյի հետ: 21-ամյա բրազիլացին, չնայած երիտասարդ տարիքին, հայտնի սրտակեր է համարվում. այդ պատճառով բոլորը համոզված են, որ Բարբարա Բեռլուսկոնին նրա հերթական զոհն է:
Հիշեցնենք, որ Պատոն արդեն մեկ անգամ ամուսնացած եղել է, իսկ այժմ նրա պաշտոնական ընկերուհին «Միսս Բրազիլիա 2010» Դեբորլա Լիրան է: