Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն անչափ ուրախ է, որ իր թիմը հաղթանակ է տարել «Բարսելոնա»-ի դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպմանը: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:
«Արքայական ակումբ»-ի խփած 2 գոլերից մեկը հեղինակել է Ռոնալդուն, իսկ «կապտանռնագույներ»-ը գրավել է Իկեր Կասիլյասի դարպասն ընդամենը 1 անգամ:
«Այս տիտղոսի շնորհիվ մենք վստահություն ձեռք կբերենք: Լավ ենք հասկանում, որ պետք է առաջ շարժվել: Իրավունք չունենք վատ խաղալու: Ինչ վերաբերում է «Բարսելոնա»-ի հետ խաղի ընթացքին, ապա ասեմ, որ մենք լավ անցկացրինք այն, սակայն երկրորդ խաղակեսում փոքր-ինչ թուլացրինք տեմպը` հոգնել էինք»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Ռոնալդուի խոսքերը:










































