Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեծ ջանքերի գնով է կարողացել ձեռք բերել անգլիական «Տոտենհեմ»-ի նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերը:
Ըստ տեղեկատվության` պորտուգալացի մասնագետի համար գլխավոր խոչընդոտը «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է: Վերջինս չէր պատրաստվում գնել Խորվաթիայի ազգային ընտրանու խաղացողի իրավունքները: Պերեսը վերջին ժամանակահատվածում հետևում է իսպանացի ֆուտբոլիստների կամ գերաստղերի տրանսֆերները ձեռք բերելու քաղաքականությանը:
Հարկ է նշել նաև, որ Պերեսը մինչև այժմ էլ չի խոստովանում, որ կիսապաշտպան Կակայի իրավունքների ձեռք բերումը սխալ քայլ է եղել:








































